Ֆերլան Մենդին վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին սրունքի վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ մեկ ամիս, հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիացին վնասվածք է ստացել թիմային մարզման ժամանակ։

Հաղորդվում է, որ պաշտպանը բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակչի «Չելսիի» դեմ երկու հանդիպումները։