«Միլանը» կարող է հեռացնել Ստեֆանո Պիոլիին

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մոտ ժամանակներս կարող է լքել իր պաշտոնը, հայտնում է Goal-ը։

Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբի ղեկավարությունը դժգոհ է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում թիմի ցուցադրած արդյունքներից։

Եթե ընթացիկ մրցաշրջանում «Միլանը» չհասնի Չեմպիոնների Լիգայի ուղեգիր, ապա 57-ամյամասնագետը կարող է հեռացվել աշխատանքից։

Նշենք, որ Պիոլին «Միլանը» գլխավորել է 2019 թվականի հոկտեմբերին։