Լիոնել Մեսսին Չավիին ասել է, որ ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիին հայտնել է կատալոնական ակումբ վերադառնալու իր ցանկության մասին, տեղեկացնում է Sky Sport-ը։

Մամուլի ասուլիսում մասնագետը խոստովանել է, որ Մեսսիի վերադարձը մեծապես կախված կլինի հենց ֆուտբոլիստի ցանկությունից։

Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է մոտ ժամանակներս վերադառնալ «Բարսելոնա»։

Մեսսիի տեղափոխությունը «Բարսելոնա» կարող է դժվար լինել ֆինանսական ֆեյր-փլեյի սահմանափակումների պատճառով, սակայն կատալոնացիները պատրաստ են անել ամեն ինչ: