Էմերիկ Լյապորտը կարող է կարիերան շարունակել Իտալիայում

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էմերիկ Լյապորտը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում», հայտնում են իսպանական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդը թուրինցիներն են։ Նրանք մտածում են նրան գնել 2023 թվականի ամռանը։

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին 30 միլիոն եվրոյի դիմաց։