Ֆաբրիցիո Ռոմանոն Ն’Գոլո Կանտեի ապագայի վերաբերյալ նորություն է հայտնել

«Չելսին» հետաքրքրված է թիմի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեի հետ պայմանագրի երկարաձգմամբ։ հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունները հաջողությամբ են ընթանում և գտնվում են եզրափակիչ փուլում։

Սպասվում է, որ Ն’Գոլո Կանտեն երկու տարվա պայմանագիր կկնքի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Այս մրցաշրջանում 31-ամյա Կանտեն մասնակցել է 2 հանդիպման՝ բաց թողնելով մրցաշրջանի մեծ մասը վնասվածքի պատճառով։