«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսի ապագան մշուշոտ է

Մադրիդի «Ռեալը» չի շտապում երկարաձգել պայմանագիրն իր կիսապաշտպան Դանի Սեբալյոսի հետ։

Հիշեցնենք, որ արշավի ավարտին Սեբալյոսը կարող է դառնալ ազատ գործակալ:

Օրերս տեղեկություն եղավ, որ վերջերս Մադրիդի «Ատլետիկոն» կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ, և պատրաստ կլինի անվճար հիմունքներով պայմանագիր կնքել Դանիի հետ։

Սեբալյոսը, ավելի վաղ խոստովանել էր, որ կարող է վերադառնալ «Բետիս», որի կազմում խաղացել է դեռևս «Սանտյագո Բեռնաբեու» տեղափոխվելուց առաջ։