Գոնսալու Ռամուշի ծառայություններով մանչեսթերյան գրանդ է հետաքրքրվում

Լիսաբոնի «Բենֆիկան» մտադիր է խոշոր գումար վաստակել թիմի հարձակվող Գոնսալու Ռամուշի տրանսֆերի վաճառքից, հայտնում է Goal.com-ը:

Ռամուշի ելույթները Պորտուգալիայի հավաքականի կազմում գրավել են եվրոպական գրանդների ուշադրությունը:

Ցանկացած ակումբ, որը կցանկանա ձեռք բերել հարձակվողին, պետք է վճարի ավելի քան 70 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և պատրաստ է վճարել պահանջվող գումարը: