Անտոնիո Կոնտեն լքեց «Թոթենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը

Լոնդոնի «Թոթենհեմը» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ Անտոնիո Կոնտեն լքել է մարզչի պաշտոնը։

«Անտոնիո Կոնտեն երկկողմանի համաձայնությամբ հեռացավ ակումբից։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Անտոնիոյին և մաղթում ամենայն բարիք ապագայում»:

Մինչև մրցաշրջանի ավարտը գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Քրիստիան Ստելլինին։ Նրա օգնականը կլինի Ռայան Մեյսոնը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացին կարող է հեռանալ անգլիական ակումբից թիմի ֆուտբոլիստների հասցեին հնչող քննադատություններից հետո։

Կոնտեն «Թոթենհեմը» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։