Կառլո Անչելոտտիին փոխարինելու մի քանի հիմնական թեկնածու կա

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է հեռացնել Կառլո Անչելոտտիին։

Ըստ UOL Esporte-ի լրագրող Բրունո Անդրադեի՝  նրան փոխարինելու հիմնական թեկնածուներն են արգենտինացիներ Մարսելո Գալարդոն և Մաուրիսիո Պոչետինոն, Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը և Մյունխենի «Բավարիայի» նախկին մարզիչ Յուլիան Նագելսմանը։

Ավելի վաղ Էդերսոնը հայտնել էր, որ Անչելոտտին մոտ է Բրազիլիայի հավաքականը գլխավորելուն։

Հաղորդվում էր նաև, որ Մադրիդի «Ռեալը» կհեռացնի 63-ամյա մասնագետին, եթե թիմն այս մրցաշրջանում ոչ մի գավաթ չնվաճի:

Իսպանիայի Լա Լիգայում 26 տուրից հետո մադրիդցիները «Բարսելոնայից» հետ են մնում 12 միավորով: