Ռոբին վան Պերսի. «Այդպես են խաղում չեմպիոնները, և նրանք դա ապացուցում են»

«Արսենալի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին կարծում է, որ «զինագործները» կարող են հաղթել Պրեմիեր Լիգայում այս մրցաշրջանում:

«Մրցաշրջանի այս հատվածում յուրաքանչյուր միավոր կարևոր է: «Արսենալը» մի քանի դժվարին հանդիպումներ անցկացրեց, որոնցում նրանք հաղթողի բնավորություն ցույց տվեցին։

Այդպես են խաղում չեմպիոնները, և նրանք դա ապացուցում են: Բայց մրցաշրջանի ավարտը միշտ ամենադժվարն է լինում։

Այնուամենայնիվ կարծում եմ, որ Արսենալը դեռ կհաղթի Պրեմիեր Լիգայում։

Դա վաղուց չի եղել, այնպես որ ես ուրախ կլինեմ, եթե նրանք հասնեն դրան»,- վան Պերսիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

«Արսենալը» 28 հանդիպումներից 69 միավորով գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը: