Անխել դի Մարիան, գուցե վերադառնա Լա Լիգա

«Ատլետիկոն» տրանսֆերային ծրագրեր է մշակում գալիք ամռան համար։ Ըստ Fichajes-ի՝ կատալոնական ակումբը պլանավորում, է Մադրիդի «Ռեալի» նախկին աստղ Անխել դի Մարիայի տրանսֆերը։

Անխել դի Մարիան ներկայումս խաղում է «Յուվենտուսում»։ Ըստ շրջանառվող լուրերի՝ թուրինյան ակումբը արգենտինացուն նոր պայմանագիր չի առաջարկի ֆինանսական խնդիրների պատճառով, այսինքն՝ ամռանը Դի Մարիան կարող է դառնալ ազատ գործակալ։

Իսպանիայում նա 2010-2014 թվականներին հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» կազմում։