Հայտնի է «Թոթենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդի անունը

Գերմանացի մասնագետ Յուլիան Նագելսմանմ այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել անգլիական Պրեմիեր լիգա։

Այս մասին սոցցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Յան Աբրահամսը։

Ըստ լրագրողի՝ 35-ամյա մարզիչը Լոնդոնի «Թոթենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնի ֆավորիտն է։

Հիշեցնենք, որ Նագելսմանը հեռացվել էր «Բավարիայից» նախորդ շաբաթ: