«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել Ալեխանդրո Գառնաչոյին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեխանդրո Գառնաչոն մոտ է «կարմիր սատանաների» հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է ESPN-ը։

Աղբյուրի համաձայն՝ կողմերը բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել մինչև 2028 թվականը պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Կողմերը պետք է վերջնական որոշ մանրամասներ ճշտեն։

Հաղորդվում է, որ համաձայնագրի նոր երկարաձգման մասին կհայտարարվի առաջիկա շաբաթների ընթացքում: 18-ամյա արգենտինացին անգլիական ակումբում հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։