Ռոնալդ Արաուխո. «Ես շատ երջանիկ եմ «Բարսելոնայում»»

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն ասել է, որ գոհ է կատալոնական թիմում իր դիրքից։

«Ես շատ երջանիկ եմ «Բարսելոնայում» և միշտ խոսել եմ այդ մասին: Ես դա ապացուցեցի թիմի հետ պայմանագիրս երկարաձգելու որոշմամբ։

Ես միշտ ցանկացել եմ մնալ այստեղ՝ չնայած բազմաթիվ առաջարկներին, որոնք ունեի»,- Արաուխոյի խոսքերն է մեջբերում Efe-ն։

Ուրուգվայցի պաշտպանի և կատալոնացիների միջև գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։