Տիբո Կուրտուան լքել է Բելգիայի հավաքականի ճամբարը

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան լքել է Բելգիայի հավաքականի ճամբարը, տեղեկացնում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը:

Հավաքականի բժիշկները Կուրտուայի մոտ ախտորոշել են մկանային խնդիր:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելգիայի հավաքականի մարզիչները որոշել են հանգիստ տրամադրել 30-ամյա դարպասապահին: