Դավիթ Ալավերդյանը մեկնաբանել է Վարդան Մինասյանի՝ վրացական «Թելավի» տեղափոխությունը

Mediamax-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը մեկնաբանել է Վարդան Մինասյանի տեղափոխությունը վրացական «Թելավի» և բացել որոշ փակագծեր։

«Ինչպես գիտեք, Վարդան Մինասյանը համաձայնել է գլխավորել վրացական «Թելավին»։ Եթե նա համաձայնել է, ուրեմն թիմը հավակնոտ ծրագրեր ունի։ Ճանաչելով Վարդան Մինասյանին՝ գիտեմ, որ հենց այնպես առաջարկներ նա չի ընդունում։

1.5 տարի է՝ նա չէր մարզում։ Նա առաջարկներ ուներ եվրոպական, ասիական, նաև ղազախական թիմերից։ Բայց քանի որ դրանք չունեին հստակ ծրագիր ու չէին դրել բարձր խնդիրներ, նա մերժել էր։ Համոզված եմ, որ եթե նա ստանձնել է «Թելավին», իր առջև դրել է լուրջ նպատակներ՝ առնվազն առաջիկա տարվա ընթացքում նվաճել եվրագավաթի ուղեգիր, իսկ հաջորդ տարիներին պայքարել նաև չեմպիունության համար։

Թիմի սեփականատերերը Վարդան Մինասյանին նաև քարտ-բլանշ են տվել։ Սա հնարավորություն կտա թիմին՝ պայքարելու բարձր դիրքերի համար»։