Սերխի Ռոբերտո․ «Չավին իմ կուռքն էր»

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Սերխի Ռոբերտոն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի մասին։

«Չավին իմ կուռքն էր, երբ ես երիտասարդ էի, իսկ հետո դարձավ ինձ համար լավ ընկեր և թիմակից: Այժմ նա հիանալի մարզիչ է։

Ես միշտ աշխատասեր ֆուտբոլիստ եմ եղել, և Չավին ասում է, որ ինձ կարող են օրինակ բերել ակադեմիայի շրջանավարտների համար»,- Ռոբերտոյի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։