Մեզութ Օզիլ. «Այդ տարիների նման Էլ-Կլասիկո երբեք չի լինի»

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Մեզութ Օզիլը հիշել է Իսպանիայի առաջնությունում ունեցած ելույթները: Գերմանացի ֆուտբոլիստը նշել է կատալոնական «Բարսելոնայի» դեմ հանդիպումները։

«Ես տեսա լավագույն դարաշրջանը «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև։ Սրանք Գվարդիոլայի՝ Մոուրինյոյի, Մեսսիի՝ Ռոնալդուի դեմ հանդիպումներն էին։ Այդ տարիների նման Էլ-Կլասիկո երբեք չի լինի»,- Օզիլի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ Օզիլը հանդես է եկել մադրիդյան գրանդում 2010-ից 2013 թվականներին։