«Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել ԱՊԼ, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Կարմիր սատանաները Դեմբելեին դիտարկում են որպես Անտոնի Մարսիալին փոխարինող։ Մանկունիանցիները կարող են անվճար պայմանագիր կնքել Մուսայի հետ, քանի որ նրա պայմանագիրը «Լիոնի» հետ ավարտվում է այս ամառ։
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով երեք գոլի հեղինակ։