Սամուել Ումտիտին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական ակումբում, հայտնում է Sport.es-ը։ 29-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Լեչեում»:

Աղբյուրի համաձայն, նա ուրախ կլինի վերադառնալ կատալոնական ակումբ և առաջարկի իր թեկնածությունը, եթե «Բարսելոնան» չկարողանա այլ ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքել ֆինանսական խնդիրների պատճառով:

Հաղորդվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն առաջարկներ ունի այլ ակումբներից, սակայն նա դրանք չի դիտարկի այնքան ժամանակ, քանի դեռ «բլաուգրանան» չի հայտարարել, որ հույսը չի դնում նրա վրա։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 4 միլիոն եվրո: