EURO 2024. Ռիս Ջեյմսը վնասվածք է ստացել

Անգլիայի ազգային հավաքականի ու Լոնդոնի «Չելսիի» աջ պաշտպան Ռիս Ջեյմսը վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ռիս Ջեյմսը վնասել է ծնկատակի ջիլը: «Չելսիում» ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, նրա ապաքինման ժամկետը դեռևս անհայտ է:

Ենթադրվում է, որ նա բաց կթողնի առնվազն 2 շաբաթ: