Էդուարդո Կամավինգա. «Կիլիան Մբապպեն չի փոխվել, նա դեռ նույնն է»

Ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան մեկնաբանել է թիմի հաղթանակը Եվրո-2024-ի ընտրական խաղում Հոլանդիայի դեմ խաղում (4:0)

«Մենք մեկ թիմ էինք, տրամադրությունը լավ է: Երբ տրամադրությունը լավ է, այն պտուղ է տալիս։ Ավագի թեւկապով կամ առանց, Մբապպեն չի փոխվել, նա դեռ նույնն է: Նա անընդհատ գոլեր է խփում, ինչն ինձ ավելի ու ավելի է զարմացնում։

Խաղից առաջ նա մեզ ասաց, որ լավ խաղանք առաջին րոպեներից, իսկ ընդմիջմանը ասաց, որ շարունակենք, որ եթե պետք է վեց գոլ խփենք, ուրեմն պետք է խփենք վեցը։ Երկուշաբթի մենք հանդիպում ունենք Իռլանդիայի դեմ, կարևոր կլինի նույնը անել»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է  RMC Sport-ը։