Ռաֆայել Լեաուի գործակալը բանակցություններ է վարել իսպանական գրանդի հետ

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցություններ է վարել Մադրիդի «Ռեալի» հետ՝ քննարկելու այս ամառ հնարավոր տրանսֆերը: Այս մասին սոցցանցերում հայտնում է լրագրող Լուկա Բյանչինը։

Նշվում է, որ «Ռեալի» ներկայացուցիչները Մենդեշին հասկացրել են, որ «արքայական ակումբը» դժվար թե շահագրգռված լինի ամառային տրանսֆերային պատուհանում ձեռք բերել պորտուգալացուն։ Մադրիդի «Ռեալն» այժմ այլ առաջնահերթություններ ունի, սակայն, ի թիվս այլ բաների, թիմի ղեկավարությունը մտադիր չէ վճարել Լեաուի համար պահանջվող 100 միլիոն եվրոն։

Հիշեցնենք, որ Լեաուով նախկինում հետաքրքրված էր նաև Լոնդոնի «Չելսին»: