«Բարսելոնայի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» վնասվածքի հետ կապված խնդիրները սրվել են միջազգային ընդմիջման ժամանակ, թիմի պաշտպան Անդրեաս Քրիստենսենը վնասվածք է ստացել Դանիայի հավաքականի կազմում Ֆինլանդիայի դեմ խաղում: Պաշտպանը փոխարինվել է խաղի 20-րդ րոպեին։

«Շաբաթ օրը առաջին թիմի ֆուտբոլիստ Անդրեաս Քրիստենսենի բուժզննման արդյունքները ցույց են տվել, որ նա ձախ սրունքի վնասվածք ունի»,- ասվում է ակումբի հաղորդագրության մեջ:

Լրատվամիջոցները հայտնում են, որ մեծ է հավանականությունը, որ Քրիստենսենը բաց կթողնի «Բարսելոնայի» «Էլչեի» դեմ հանդիպումը (Լա Լիգա, ապրիլի 1) և Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան հանդիպումը (ապրիլի 5):