Պեդրի․ «Ապագայում ամեն ինչ հնարավոր է»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին անդրադարձել է ապագայում իր տեղափոխությանն ԱՊԼ։

«Ես երջանիկ եմ «Բարսելոնայում» և հույս ունեմ, որ դեռ շատ տարիներ կանցկացնեմ այստեղ, բայց, իհարկե, ոչինչ չի կարելի բացառել»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։