«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը վնասվածք է ստացել

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը վնասվածք է ստացել։

Ինչպես տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է ազդրի հետնամասի վնասվածք։

Ավելի վաղ վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը ստիպված էր լքել Հոլանդիայի հավաքականի ճամբարը։

Այս մրցաշրջանում Դե Յոնգը կատալոնացիների կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։