Դավիթ Ալավերդյան․ «Կուզենայի, որ խաղան ոչ միայն սրտով, այլև նաև ուղեղով»

PROFFOOTBALL-ը զրուցել է Mediamax.am-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի հետ։

– Պարոն Ալավերդյան, ներկա լինելու՞ եք հանդիպմանը։
– Այո՛, նման խաղի միանշանակ հետևելու եմ մարզադաշտից։

– Ի՞նչ սպասելիքներ ու ակնկալիքներ ունեք Թուրքիայի դեմ խաղից առաջ։
– Անկեղծ ասած՝ սպասելիքներս մեծ չեն։ Առաջին հերթին նորեկներ ունենք, որոնք դեռ հանդիպում չեն անցկացրել հավաքականում, ծանոթ չեն խաղաոճին։ Երկրորդը այն է, որ երիտասարդներ են հրավիրվել: Սա և՛ լավ է, և՛ վատ։ Լավ է, որ կազմը փորձում են երիտասարդեցնել, իսկ վատ է, քանի որ դեռևս ծանոթ չեն միմյանց խաղին։ Պետք են լիդերներ, ովքեր կկարողանան տրամադրել մեզ անգամ պարտվելու դեպքում։ Մյուս կողմից սա մեր հավաքականն է ու ունենալու է հսկայական աջակցություն։ Ես ներկա եմ եղել նաև Թուրքիայի դեմ նավորդ խաղերին, որոնք Հայաստանում են տեղի ունեցել։ Երիտասարդական հավաքականի խաղում Հենրիխ Մխիթարյանը հաղթական գոլի հեղինակ դարձավ։ Մյուս խաղերում մեր թիմը պարտվեց։ Այդ խաղերում մեր թիմը կամային որակներ չցուցաբերեց։ Ուզում եմ այս խաղից առաջ ասել, որ ավելորդ է չափից շատ ոգևորվելը, արդյունքում այն թիթեռնիկի կյանք կունենա։ Սա մեր թույլ կողմերից մեկն է։

– Դուք նշեցիք լիդերի կարևորությունը։ Այս խաղում ո՞ւմ եք տեսնում մեր թիմի լիդեր։
– Ոչ մեկին չեմ պատկերացնում, բայց այդ դերին հավակնում է Էդուարդ Սպերցյանը, ով իր վերջին խաղերից մեկում «Կրասնոդարի» ավագն էր։ Նա կարող է առաջ տանել թիմին։ Լիդերի դերում կարող է լինել հաև Վարազդատ Հարոյանը։ Լիդերը չպետք է էմոցիոնալ լինի։ Խնդիրը այն է, որ նշածս ֆուտբոլոստները ևս էմոցիոնալ են։ Նրանք երբեմն կորցնում են իրենգ տիրապետումը։

– Հաշիվ կռահելը անշնորհակալ գործ է, սակայն ի՞նչ եք կարծում, ի՞նչ հաշվով կավարտվի հանդիպումը։
– Կարծում եմ՝ 1-1 հաշվով կավարտվի խաղը։

– Իսկ այսօրվա խաղում ոչ-ոքին հաջողություն կհամարե՞ք։
– Ոչ-ոքին, այո՛, կհամարեմ հաջողություն՝ հաշվի առնելով մրցակցի կարգը։

– Ի՞նչ կուզեք մաղթել մեր թիմին։
– Կուզենայի, որ խաղան ոչ միայն սրտով, այլև նաև ուղեղով։ Պետք է մոռանալ պատմական անցյալը։ Սա ֆուտբոլ է, ու ֆուտբոլային սկզբունքներ պետք է լինեն միայն։ Ու ամենակարևորը, որ խաղադաշտը չվերածեն մարտադաշտի։