Ն’Գոլո Կանտեն օգոստոսից հետո առաջին անգամ հանդիպման է մասնակցել

«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն օգոստոսից հետո առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել։

31-ամյա ֆրանսիացին լոնդոնյան ակումբի պահեստայինների կազմում մեկ ժամ խաղացել է «Չարլթոնի» դեմ ընկերական խաղում։ Հանդիպումն անցավ փակ դռների հետևում և ավարտվեց 3։0 հաշվով՝ օգուտ «Չելսիին»։

Կանտեն ամառվանից վերականգնվում է ազդրի վնասվածքից՝ ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ի ընդամենը երկու հանդիպում անցկացնելով։ Ն’Գոլոյի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։