Մեզութ Օզիլը նշել է ամենաուժեղ մրցակցին, ում դեմ երբևէ խաղացել է

Մադրիդի «Ռեալի», «Արսենալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մեզութ Օզիլը նշել է ամենաուժեղ մրցակցին, ում դեմ երբևէ խաղացել է։

«Լիոնել Մեսսին ամենաուժեղ մրցակիցս էր, ում դեմ երբևե խաղացել եմ։ Ինձ թվում է՝ բոլորը հասկանում են, թե ինչու»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նշենք, որ 34-ամյա կիսապաշտպանը «Ռեալում» հանդես է եկել 2010-2013 թվականներին։ Նա թիմի հետ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկրի գավաթի ու սուպերգավաթի հաղթող։