Յուլիան Նագելսմանը պատրաստ է գլխավորել «Թոթենհեմը»

Գերմանացի մասնագետ Յուլիան Նագելսմանը պատրաստ է գլխավորել «Թոթենհեմը», հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա մարզիչը բաց է անգլիական ակումբի հետ բանակցությունների համար։ Բայց, ինչպես երևում է, Նագելսմանը կնախընտրեր կարճատև ընդմիջել հանգստանալու համար։

«Թոթենհեմը» հետաքրքրված է նաև գերմանացի մարզչով «Բավարիայից» հեռացվելուց հետո և թիմի ներկայիս մարզիչ Անտոնիո Կոնտեի ապագայի անորոշության ֆոնին, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը: