Խավիեր Տեբաս․ «Կցանկանայի, որ նա վերադառնար»

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ կատալոնական «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին։

«Միայն «Բարսելոնան» կարող է ինչ-որ բան անել։ Կցանկանայի, որ Մեսսին վերադառնա և կարիերան ավարտի այստեղ։ Բայց սա մեր որոշելիքը չէ։ Ոչ ոք չի փոխի նրա վերադարձի կանոնները»,- Տեբասի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Նշենք, որ Մեսսին «Բարսելոնայի» սան է։