Լուկա Մոդրիչ. «Միշտ ասել եմ, ցանկանում եմ մնալ «Ռեալում»»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հերթական անգամ խոստովանել է, որ հույս ունի կարիերան շարունակել ակումբում։

«Իմ ցանկությունը հայտնի է բոլորին: Ես ցանկանում եմ մնալ «Ռեալում» և իսկապես հույս ունեմ, որ դա տեղի կունենա։ Իմ ապագայի մասին մնացած բոլոր տեղեկություններն ուղղակի խոսակցություններ են: Կրկնում եմ հարյուրերորդ անգամ, ցանկանում եմ մնալ «Ռեալում», – Մոդրիչի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Նշենք, որ Մոդրիչի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։