Բրահիմ Դիասը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

«Միլանի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում։ Ինչպես հայտնում է Caught Offside-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս ռոսոներիների կազմում: Ֆուտբոլիստի ամբողջական պայմանագիրը պատկանում է Մադրիդի «Ռեալին»: «Սերուցքայինները» նախատեսում են նրա հետ նոր պայմանագիր կնքել։

Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում Իտալիայում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: