Հասան Սալիհամիջիչ. «Նրա հետ բաց, վստահելի և ընկերական հարաբերություններ ունեի»

«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը անդրադարձել է Յուլիան Նագելսմանի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուն։

«Սա իմ ամենադժվար որոշումն է՝ որպես ակումբի մարզական տնօրեն։ Նրա հետ բաց, վստահելի և ընկերական հարաբերություններ ունեի առաջին իսկ օրվանից: Ես ափսոսում եմ նրա հեռանալու համար։ Բայց թիմի մարզական զարգացման մանրակրկիտ վերլուծությունից հետո, հատկապես հունվարից և հաշվի առնելով նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում մեր ելույթները, որոշեցինք բաց թողնել նրան։

Ես շատ շնորհակալ եմ Յուլիանից այն ամենի համար, ինչ նա արել է «Բավարիայի» համար և մաղթում եմ նրան ամենայն բարիք»,- Սալիհամիջիչի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։