Էրլինգ Հոլանդի հայրը խոսել է որդու ապաքինման մասին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հայրը խոսել է որդու ապաքինման մասին՝ ազգային հավաքականի հետ հավաքի ժամանակ ստացած վնասվածքից հետո։

«Ես բժիշկ չեմ, բայց կասկածում եմ, որ Հոլանդը ժամանակ կունենա վերականգնվելու «Լիվերպուլի» դեմ խաղում։ Անհնար է երկու շաբաթ անցնել առանց մարզումների, իսկ հետո դուրս վազել խաղադաշտ»,- ասել է ֆուտբոլիստի հայրը TV2-ին տված հարցազրույցում:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 42 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։