Ժորդի Ալբա․ «Հեշտ չէ բաժանվել նրանից, ինչին նվիրել ես ամբողջ կյանքդ»

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան խոսել է կատալոնական թիմում իր ապագայի մասին:

«Ես ինձ լավ եմ զգում, բայց պարզ է, որ ինձ քիչ է մնացել ֆուտբոլում։ «Բարսելոնան» թոփ-ակումբ է, բայց ես դեռ երկար տարիներ ունեմ իմ կարիերայի առջև։ «Բարսելոնայում» ունեմ այս և հաջորդ մրցաշրջանը, իսկ թե ինչ կլինի հետո՝ կտեսնենք։

Ես Խոակինի հետ խաղացել եմ «Վալենսիայում», և նա դեռ շարունակում է 40 տարեկանում: Մաշվել ոչ միայն ֆիզիկական մակարդակով, այլ նաև մտավոր, բայց մինչև մարմինս չասի բավական է, ես կշարունակեմ: Հեշտ չէ բաժանվել նրանից, ինչին նվիրել ես ամբողջ կյանքդ»,- Ալբայի խոսքերն է մեջբերում Sport-ը։