«Արսենալը», «Չելսին» և «Թոթենհեմը» հետաքրքրված են ՊՍՎ-ի կիսապաշտպան Իբրահիմ Սանգարեի ծառայություններով։
Ինչպես հայտնում է 90min-ը՝ 25-ամյա ֆուտբոլիստը արդեն բանակցություններ է վարել ԱՊԼ-ի ակումբների հետ և այս ամառ նա կարող է տեղափոխվել ԱՊԼ: Ֆուտբոլիստի պայմանագրում ազատման կետ կա։
Կոտդիվուարցի ֆուտբոլիստը ՊՍՎ-ում հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։