«Չելսին» տրանսֆերային նպատակ ունի

«Զալցբուրգի» հարձակվող Բենջամին Շեշկոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հայտնվել ԱՊԼ-ում։ Ինչպես հայտնում է Fichajes-ը, ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Լոնդոնի «Չելսին»:

Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 50 մլն․ եվրո։ 19-ամյա սլովենացի հարձակվողը ավստրիական ակումբի հետ կապված է մինչև 2026 թվականի ամառ:

Ավստրիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բենջամինը անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։