Վարազդատ Հարոյան. «Մենք բոլոր խաղերին պատրաստվում ենք ինչպես վերջինին, չնայած որ ֆավորիտ չենք»

Մարտի 25-ին՝ ժամը 21:00-ին, Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման ընտրական փուլի առաջին տուրի Հայաստան – Թուրքիա հանդիպումը։

Այս րոպեներին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ընթանում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի ավագ Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Մեր թիմի ավագը խոսեց մի շարք կարևոր թեմաների մասին:

Խաղի մասին.

«Շատ լավ վիճակում ենք հոգեբանական տեսանկյունից, չնայած մանր վնասվածքներին պատրաստ ենք խաղին, բոլոր ֆուտբոլիստները լուրջ պրոֆեսիոնալներ են, մենք պատրաստ ենք խաղին»:

Հենրիխ Մխիթարյանի բացակայության մասին.

«Նա բոլորիս ընկերն է, նրա ներկայությունը կօգներ մեզ, բայց մենք հարգում ենք նրա որոշումը»:

Երկրպագուների և մեր շանսերի մասին.

«Երկրպագուները միանշանակ կօգնեն մեզ, մենք բոլոր խաղերին պատրաստվում ենք ինչպես վերջինին, չնայած որ ֆավորիտ չենք»: