Ալեքսանդր Պետրակով. «Բոլոր ֆուտբոլիստները հայ են, մենք չենք ցանկանում առանձնացնել որևէ մեկին»

Մարտի 25-ին՝ ժամը 21:00-ին, Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման ընտրական փուլի առաջին տուրի Հայաստան – Թուրքիա հանդիպումը։

Այս րոպեներին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ընթանում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի ավագ Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Մեր մարզվիճակի մասին

Ամեն ինչ նոր է սկսվում, բոլորի շանսերը հավասար են: Բոլորին բերել ենք բալանսավորված վիճակի, ամեն ինչ կերևա վաղը:

Թիմի առաջատարների մասին

Բոլոր ֆուտբոլիստները հայ են, մենք չենք ցանկանում առանձնացնել որևէ մեկին: Կուզենայի որ առաջատարները շատ լինեին, դա ինձ համար սկզբունքային է: