«Բենֆիկայի» պաշտպան Անտոնիո Սիլվան կարող է տեղափոխվել Եվրոպական մի շարք գրանդ ակումբներ, հայտնում է A Bola-ն:
Աղբյուրի համաձայն՝ 19-ամյա պորտուգալացու համար հավակնում են Մադրիդի «Ռեալը», ՊՍԺ-ն, «Լիվերպուլը» և Դորտմունդի «Բորուսիան»։ Միաժամանակ, «Բենֆիկան» պատրաստ է բաց թողնել պաշտպանին միայն այն դեպքում, եթե ակտիվացվի 100 միլիոն եվրոյի գնման տարբերակը։
Նշենք, որ Սիլվան «Բենֆիկայի» կազմում իր նորամուտը նշել է նախորդ ամառ: Այդ ժամանակից ի վեր նա ակումբի կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով չորս գոլի հեղինակ։
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: