Ժոզե Մոուրինյոն ակնկալում է մնալ թիմում

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակնկալում է մնալ թիմում, հայտնում է Corriere dello Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ Մոուրինյոն հույս ունի մոտ ժամանակներս երկարաձգել պայմանագիրը հռոմեացիների հետ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը։

Միաժամանակ, «Ռոմայի» ղեկավարությունը չի շտապում առաջարկի հարցում, քանի որ ցանկանում է սպասել ընթացիկ մրցաշրջանի արդյունքներին։

Նշենք, որ 60-ամյա պորտուգալացին «Ռոման» գլխավորում է 2021 թվականի ամռանից։ 27 տուրից հետո հռոմեացիները 47 միավորով զբաղեցնում են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: