ՊՍԺ-ն Լիոնել Մեսսիին փոխարինող է գտել

ՊՍԺ-ն թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին փոխարինող է փնտրում, եթե արգենտինացին որոշի հեռանալ ակումբից։

Ինչպես հայտնում է Calciomercato-ը՝ ֆրանսիական ակումբը դիտարկում է Մեսսիին փոխարինելու համար «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուին պայմանագիր կնքելու տարբերակը։ 35-ամյա արգենտինացու ապագան դեռևս անորոշ է, քանի որ նրա պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, և նա կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով:

23-ամյա Լեաուն նույնպես դեռևս չի երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ, ինչը կարող է հանգեցնել նրան, որ ՊՍԺ-ն ակտիվացնի 150 միլիոն եվրոյի ազատման կետը նրա պայմանագրում: