Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին։
«Եթե նախագահ Լապորտան գնա այս քայլին, ապա կարծում եմ, որ Մեսսիի վերադարձը «Բարսելոնա» ավելի մոտ կլինի», – Ագուերոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ Մեսսին «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։