Թեմմի Աբրահամը որոշում է կայացրել իր ապագայի հետ կապված

«Ռոմայի» հարձակվող Թեմմի Աբրահամը մտադիր է ամռանը հեռանալ ակումբից, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստը մտադիր է վերադառնալ ԱՊԼ։ Նրանով հետաքրքրված են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հարձակվողը լոնդոնյան ակումբի սան է, ուստի թիմը իրավունք ունեն հետ գնել հարձակվողին 80 միլիոն եվրոյով։

Ընթացիկ մրցաշրջանում Աբրահամը «Ռոմայի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։