Հայտնի է Իսպանիայի ազգային հավաքականի նոր ավագի անունը

Մադրիդի «Ատլետիկոյի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան նշանակվել է ազգային հավաքականի նոր ավագ։

Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, Մորատան ավագի թևկապը ստացել է ազգային հավաքականի կազմում անցկացրած ամենաշատ հանդիպումների շնորհիվ, նա մասնակցել է 61 հանդիպման։

Նշենք, որ հավաքականի նախկին ավագ Սերխիո Բուսկետսը ԱԱ-2022-ից հետո ավարտեց միջազգային կարիերան: