Ժերար Պիկե. «Չեմ կարոտում ֆուտբոլը»

Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն խոսել է իր էմոցիաների մասին՝ ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո։

«Ես չեմ կարոտում ֆուտբոլը: Սա շատ տարօրինակ զգացում է։ Կարծես մի ամբողջ կյանք է անցել, իսկ հիմա ես լրիվ այլ կերպ եմ ապրում»,- Պիկեի խոսքերը մեջբերում է Goal-ը:

Նշենք, որ Պիկեն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 616 հանդիպում, որոնցում խփել է 53 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։