Էրլինգ Հոլանդը՝ իսպանական գրանդի ուշադրության կենտրոնում

Մադրիդի «Ռեալը» 2024 թվականի գլխավոր նպատակն է դարձրել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ պայմանագիր կնքելը, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան թիմը ծրագրում է բաժանվել թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայից 2023/24 մրցաշրջանից հետո։ «Սերուցքայինների» ղեկավարությունը կարծում է, որ նորվեգացին կկարողանա լիովին փոխարինել ֆրանսիացուն։

Հաղորդվում է, որ նորվեգացի հարձակվողի պայմանագրում կա 200 մլն եվրո ազատման կետ, որն ակտիվանում է 2024 թվականի ամռանը:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ դառնալով 42 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: