Իտալական գրանդը ցանկանում է գնել Ալեխանդրո Բալդեին

«Միլանը» ցանկանում է գնել կատալոնական «Բարսելոնայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Բալդեին, հայտնում է MD-ն:

Աղբյուրի համաձայն, ակումբը կանի հնարավորինս, որպեսզի գնի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները:

«Միլանում» նրան դիտարկում են որպես Տեո Էրնանդեսի հավանական փոխարինողի:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո: