Արտյոմ Մարկոսյան․ «Հաջողություն, բայց այս անգամ ավելի շատ, ավելի մեծ հաջողություն»

PROFFOOTBALL-ը զրուցել է հայտնի ու սիրված հաղորդավար, դերասան, ռեժիսոր ու սցենարիստ Արտյոմ Մարկոսյանի հետ։ 

– Պարոն Մարկոսյան, ես գիտեմ, որ Դուք սիրում եք ֆուտբոլ։ Այն Ձեր առօրյայի որքա՞ն մասն է կազմում։
– Այո՛, սիրում եմ ֆուտբոլ, բայց ոչ ֆանատիկորեն։ Կարծում եմ, որ տղամարդը գոնե պետք է սիրի ֆուտբոլը, որը համաշխարհային խաղ է։ Բոլոր սպորտաձևերի ամենաամենան է։ Սիրում եմ, բայց, իհարկե, չափի մեջ։ Սիրում եմ ֆուտբոլ, քանի որ տղաս էլ ֆուտբոլի մեջ է։ Այն հարազատ սպորտաձև է ինձ։

– Առջևում Հայաստան – Թուրքիա հանդիպումն է։ Գնալու՞ եք մարզադաշտ։
– Ցավոք, մարզադաշտից չեմ դիտելու։ Դիտելու եմ տանը։

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ խաղից։
– Ցանկությունս միայն մեկն է՝ հաղթանակ, ու վերջ։ Համոզված եմ, որ բոլորն էլ դա են ցանկանում։

– Ոգևորիչ խոսքերը երբեք քիչ չեն լինում։ Ի՞նչ կմաղթեք մեր տղաներին։
– Հաջողություն, բայց այս անգամ ավելի շատ, ավելի մեծ հաջողություն։ Կենտրոնացած թող լինեն հենց հանդիպման վրա։ Չեմ ուզում ամպագոռգոռ արտահայտություններ անել, չեմ ուզում պաթոս մտցնել այս խաղում։ Այս հանդիպումը շատ կարևոր է։ Այն կարևոր է նաև բարոյահոգեբանական տեսանկյունից։ Հաղթանակ եմ մաղթում։